Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպել է Արցախի պետնախարարի հետ

  • 06/06/2021

armeniasputnik.am

Երկուստեք կարևորվել է հատկապես ներկա պայմաններում ներազգային համերաշխության ու միասնականության խիստ անհրաժեշտությունը։

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 5-ին հանդիպել է հայրապետական այցով Արցախ ժամանած Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ, տեղեկացնում են Արցախի կառավարության լրատվական ծառայությունից:

Ընդգծելով Վեհափառ Հայրապետի այցի կարևորությունն ու խորհրդանշականությունը՝ Արտակ Բեգլարյանը շեշտել է, որ հատկապես հետպատերազմյան իրավիճակում արցախահայությունն ունի հոգևոր տևական զորակցության մեծ կարիք, և Հայ առաքելական եկեղեցին այդ հարցում բացառիկ առաքելություն ունի կատարելու:

Ամբողջական տեքստ