Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի զորամիավորումների և Արմավիրի կայազորի սպաներին՝ իրենց ընտանիքներով

  • 27/06/2019

armchurch.info

Հունիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, «Քրիստոնյա ընտանիք՝ պաշտպանված հայրենիք» խորագրով հոգևոր, ազգային-մշակութային միջոցառումների շրջանակներում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի զորամիավորումների և Արմավիրի կայազորի սպաներին՝ իրենց ընտանիքներով:

Սա Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ 2019 թվականն ընտանիքի տարի հռչակելու առիթով ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության կազմակերպած առաջին ուխտագնացությունն էր դեպի Սուրբ Էջմիածին: Սպաներն իրենց ընտանիքներով նախ ճանաչողական այցելություն կատարեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ՝ հաղորդակցվելով հայոց դարավոր հոգևոր սրբություններին, որից հետո հանդիպում ունեցան Նորին Սրբության հետ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԶՈԻ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը մշտապես Հայոց բանակի կողքին լինելու և աջակցելու համար:

Ամբողջական տեքստ