Այդ մարդն ուղղակի լուռ էր և երբեք չփորձեց պաշտպանել իր իսկ ժողովրդին․ Բագրատ սրբազան

  • 26/02/2023

hraparak.am

«Հրապարակի» զրուցակիցը Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է։

– Սրբազան հայր, Միքայել սրբազանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթից հետո կրկին թեժացան այն խոսակցությունները, որ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը, մինչդեռ պետությունն ու եկեղեցին անջատ են։ Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում։

– Գիտեք՝ հոգնեցուցիչ է դա անընդհատ լսելը, նման կերպ պիտակավորելը, որովհետև մեր կյանքում քաղաքականություն, որպես այդպիսին, այսօր գոյություն չունի, մեր ամբողջցանկությունն այն է, որ մեր կյանքը վերականգնվի։Մշտապես շեշտել եմ՝ սա մեր կենսագրությունն է, մեր ինքնությունն ու մեր ապրելու իրավունքն է։ Կա՞ մի հայ, որ խոցված չէ, ազդված չէ այս ամբողջ իրադարձություններից ու իրականությունից։ Պետական գործը պետության ղեկին կանգնած մարդիկ պիտի անեն, բայց երբ հենց իրենք են մատնել այս իրավիճակին, և ստիպված յուրաքանչյուրն իր հերթին՝ լինի անձ, թե կազմակերպություն, փորձում են ինչ-որ ելքեր գտնել, սա բնավ կապ չունի քաղաքականության հետ, մանավանդ եկեղեցու պարագային, երբ այս ամբողջ արժեքային համակարգի և ստեղծողն ու տերն է, և ծառայության մեջ է գտնվել։ Հիմա մենք կորցնելու իրավիճակում ենք գտնվում, բա ի՞նչ պիտի անի եկեղեցին կամ եկեղեցականը, պիտի ձեռքերը ծալած նստի, սպասի հաջո՞րդ ողբին ու կոծին, որ այսօր 100 տարվա հեռավորությունից անում ենք մեր կորսված հայրենիքի մասին՝ Արևմտյան Հայաստանի, հետևաբար՝ այդ հարցը, կարծում եմ, ուղղակի շահարկում է՝ սնուցելու համար այն բոլոր պառակտիչ, քայքայիչ գաղափարները, որոնք միտված են հրապարակում որևէ առողջ խոսքի ու որևէ առաջնորդության թույլ չտալուն։

Ամբողջական տեքստ