ԱՄՆ-ի Կրոնական Ազատության Միջազգային Հանձնաժողովն արտահերթ հայտարարության մեջ անհանգստություն է հայտնում Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների իրավիճակի վատթարացման վերաբերյալ: Թուրքիայում երբեմն նույնիսկ COVID-19 վարակի տարածման համար հաճախ մեղադրում են հայերին և հրեաներին, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի Կրոնական Ազատության Միջազգային Հանձնաժողովի հանձնակատար Թոնի Փերքինզը:
«Մենք տեսնում ենք, ինչպես է Թուրքիայում գլուխ բարձրացնում հակասեմիտիզմը, հատկապես՝ համաճարակի պայմաններում: Հայերը նույնպես նույն մեղադրանքներն են ստանում, նրանց մեղադրում են COVID-19 վարակի համար»,- ասել է նա: