Անորոշ է Արցախի ինքնանկախ գոյությունը, վտանգված է Հայաստանի ամբողջականությունն ու նույնիսկ անկախությունը. Արամ Ա

  • 24/04/2022

news.am

Ճգնաժամի մեջ է մեր ազգը։ Անորոշ է Արցախի ինքնանկախ գոյությունը։ Վտանգված է Հայաստանի հողային ամբողջականությունը ու նույնիսկ անկախությունը։ Լուրջ մարտահրավերների դիմաց կգտնվի մեր պահանջատիրությունը: Այս մասին ասվում է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ապրիլքսանչորսյան ուղերձում:

«Համահայկական խնդիրներու, ծրագիրներու եւ տագնապներու գծով համահայկական մաշտապով խորհրդակցութիւն ու գործակցութիւն ունենալը եւ ի պահանջել հարկին որոշում կայացնելը՝ Ազգային խորհուրդի մը ծիրէն ներս, կը նկատենք անյետաձգելի անհրաժեշտութիւն»։

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏ

Կիրակի, Ապրիլ 24-ի առաւօտուն, Պուրճ Համուտէն քայլարշաւով Մայրավանք հաւաքուած մեր ժողովուրդի բազմահազար զաւակներուն ներկայութեան, Կաթողիկոսարանի շրջափակէն ներս Սրբոց Նահատակաց մատրան առջեւ հայրապետական իր պատգամը ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։ Ան իր պատգամը սկսաւ հետեւեալ հաստատումները կատարելով.-

«Ճգնաժամի մէջ է մեր ազգը։ Անորոշ է Արցախի ինքնանկախ գոյութիւնը։ Վտանգուած է Հայաստանի հողային ամբողջականութիւնը ու նոյնիսկ անկախութիւնը։ Լուրջ մարտահրաւէրներու դիմաց կը գտնուի մեր պահանջատիրութիւն»։

Ամբողջական տեքստ