Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 3-ին Սիդնեյում բացվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանը։
Բացման արարողության ներկա է եղել հովվապետական այցով Ավստրալիայում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Սուրբ Հարություն եկեղեցում մատուցված պատարագից հետո, վեհափառ հայրապետը թեմակալ առաջնորդի եւ թեմական խորհրդի ատենապետի հետ կատարել է առաջնորդարանի հուշաքարի, ապա՝ շենքի բացումը։
Գարեգին Երկրորդը նշել է, որ նորաբաց առաջնորդարանը ծառայելու է Ավստրալիայի հայ համայնքի զորացմանը՝ եկեղեցու շուրջ համախմբելով այստեղ ապրող հայերին։