Արարատում հոգեւորականի եւ եհովականների միջեւ ծագած միջադեպը շարունակություն է ստացել

  • 27/03/2023

hraparak.am

Արարատ քաղաքում անցած ուրբաթ` մարտի 24-ին Եհովայի վկաների ու Հայ Առաքելական եկեղեցու քահանայի միջեւ տեղի ունեցած միջադեպը, պարզվում է, չի ավարտվել կողմերին ոստիկանություն բերման ենթարկելով։ Հիշեցնենք, միջադեպի մասին տեսանյութը երկու օր ակտիվորեն տարածվում է սոցցանցում: Այդ տեսանյութից երեւում է, որ Եհովայի վկաները տեղակայվել են Արարատ, Արտաշատ քաղաքների փողոցներում` քարոզչություն իրականացնելու նպատակով: Նրանց կողմից ենթադրյալ հոգեւորսությունը փորձել է կանխել կամ զսպել Մասյացոտն թեմի քահանա Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ինչից էլ սկիզբ է առել միջադեպը եւ շարունակվել սոցցանցային արշավների կեղտոտ սցենարով։

Հոգեւորականի ակտիվ ջանքերից բորբոքված Եհովայի վկաները ոստիկություն են ահազանգել։ Եւ քահանան հենց դեպքի վայրից բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին, բայց ժամեր անց այստեղից դուրս գալուց հետո Եհովականներն, իրենց համակիրների ողջ ցանցով, հարձակում են գործել հոգեւորականի սոցցանցի էջի, նրա հրապարակած տեսանյութերի վրա` անձնական նամակներով վիրավորանքներ են գրել, սպառնալիքներ, անեծքներ: Եւ 3 օր շարունակ արշավ են իրականացնում հոգեւորականի դեմ` փորձելով ահաբեկել նրան, կանխել նրա հետագա գործողությունները, հասկացնել, որ դադարեցրու պայքարդ` հակառակ դեպքում միջադեպը ավելի ագրեսիվ շարունակություն կունենա։

Ամբողջական տեքստ