Շուրջ 5 ամիս է՝ Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան ֆինանսավորումը դադարեցված է: Բանն այն է, որ սփյուռքահայ բարերար Հերման Հինթիրյանը, որ 16 տարի շարունակ ֆինանսավորել է Գյումրու մանկատունը,այլևս հրաժարվում է դոնոր հանդիսանալ հաստատության համար:
Թե որն է պատճառը, ըստ «Թռչունյան տուն» մանկատան տնօրենի՝ իրենք էլ տեղյակ չեն: Մեր տեղեկություններով, սակայն,պատճառը Մայր Աթոռի եւ բարերարի տարաձայնություններն են: Նշենք, որ տարածքն ու կառույցը «Թռչունյան տան»-ը անհատույց տրամադրել է Մայր Աթոռը: