Բարձր ենք գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը պատերազմի ընթացքում. Գարեգին Բ

  • 09/02/2022

iravunk.com

Բարձր ենք գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը 44-օրյա պատերազմի ընթացքում եւ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Այս մասին ասվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Հայաստան-Իրան. պատմական անցյալը եւ ներկան» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում: Դրանում նաև նշում է.

«Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները երկու քաղաքակրթությունների եւ կրոնների բարիդրացիության վառ դրսեւորումն են։ Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը համագործակցությունը զարգացնելու լավ առիթ է՝ մարտահրավերների հաղթահարման նպատակով մի աշխարհում, որտեղ երկակի ստանդարտներ են դրսեւորվում, անհատների եւ ժողովուրդների իրավունքները ոտնահարվում են։

Ամբողջական տեքստ