Գարեգին Բ-ի ռուսամետ հայտարարությունները վտանգավոր են եւ հետեւանքներ կարող են ունենալ

  • 16/03/2023
  • Սերոբ Մարության

hraparak.am

Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի դարձավ, որ նախօրեին տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու ղեկավար Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Ռուս ուղղափառ եկեղեցու Աֆրիկայի էկզարխատի ղեկավար, ՌՈՒԵ Հայաստանի եւ Երեւանի թեմի ժամանակավոր կառավարիչ, ըստ տիտղոսի՝ Կլինսկի միտրոպոլիտ Լեոնիդի հանդիպումը։ Նաեւ հայտնի դարձավ, որ Ռուս ուղղափառ եկեղեցին ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացրել Երեւանի եւ Հայաստանի իր նորաստեղծ թեմը գրանցելու մասին փաստաթղթերը։

Հետաքրքրական է, որ այս հանդիպման մասին Մայր Աթոռի պաշտոնական armenianchurch.org կայքում որեւէ տեղեկատվություն չկա, մինչդեռ ռուսական կողմի հրապարակումների համաձայն, այդ հանդիպմանը Գարեգին Բ-ն արել է որոշ ուշագրավ հայտարարություններ։ Մասնավորապես, ըստ միտրոպոլիտ Լեոնիդի, Գարեգին Բ-ն նախ դատապարտել կամ իր բացասական վերաբերմունքն է արտահայտել այն առնչությամբ, որ Ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետ պատրիարք Կիրիլի հանդեպ արեւմտյան մի շարք երկրներ՝ Մեծ Բրիտանիա, Կանադա, Ավստրալիա եւ այլն, սահմանել են պատժամիջոցներ, եւ ապա նաեւ կարեւորել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կրոնական առաջնորդների համագործակցությունը՝ ի շահ Հարավային Կովկասի խաղաղության եւ կայունության։

Ամբողջական տեքստ