Գարեգին Բ–ն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին. անդրադարձ է եղել նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին

  • 10/11/2019

tert.am

Նոյեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերին և նրա գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքն ու գնահատանքն է բերել պատվիրակության անդամներին՝ անդրադառնալով Վատիկանի և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված ջերմ կապերին ու գործակցությանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ արձանագրել է, որ իր գահակալության շրջանին Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև հարաբերություններն առավել ջերմացել են ու զորացել: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է Հռոմի Հովհաննես-Պողոս Բ և Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետերի այցելություններին Հայաստան:

Ամբողջական տեքստ