Երբ որ պետությունն ու եկեղեցին միախառնվում են իրար, դրանից ավելի վտանգավոր բան չկա, պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին իր գործով: Այս մասին նախօրեին Պարզ լճի տարածքում դպրոցականների հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով աշակերտներից մեկի հարցին, թե ինչպիսին են պետություն-եկեղեցի հարաբերությունները:
«Չնայած միշտ չէ, որ դրանք իրարից տարբերակվում են, շատ հարցերում դրանք իրար հետ խաչվում են: Օրինակ եկեղեցին պահանջում է, որ իր կարիքների համար օգտագործվող ապրանքները, օրինակ պարաֆինը չմաքսազերծվի եւ բարեգործական ճանաչվի: Մենք ասում ենք՝ շատ լավ, ուրեմն մոմը մի վաճառեք, գանձանակ դրեք, հավատացյալները թող գան, մոմը վերցնեն, ով ինչքան կցանկանա, թող այնքան գանձանակում թողնի, որովհետեըւ օրենիքն հակասում է, եթե մի բանը բարեգործական է, դոքւ չես կարող դրանից շահույթ ունենաս: 2-րդ տարբերակը, որ մոմն ամբողջությամբ վաճառվի, հարկերը պետությանը վճարվի, բայց մենք ասում ենք վճարված հարչկերը, դեռ մի բան էլ ավելի հետ վճարվի եկեղեցուն»,- ասաց նա: