Եթէ «дух» ունես, այլեւս «дух»-ից չես խօսում, այլ գործ ես անում, ինչը յայտարարն է հոգու. Մեսրոպ քահանա Արամյան

  • 25/05/2018
  • Մեսրոպ քահանա Արամյան

aravot.am

Սիրելինե‘ր, մի‘ հաւատացէք ամէն մի հոգու, այլ փորձեցէ‘ք հոգիները, թէ արդեօք Աստծո՞ւց են… (Ա Յովհ. Դ 1)

Կրթութիւնը հոգեղէն արժէք է: Ինչպէս մարմինն առանց հոգու անկենդան է, այնպէս էլ կրթութիւնն առանց հոգու՝ ցաքուցրիւ գաղափարների եւ թափթփուած մասերի անկենդան իրողութիւն է: Կրթութեան հոգին կամ այսօր նոր հնչեղութիւն ստացած «дух»-ը յայտարարն է ազգային ինքնութեան եւ հոգեւոր իդէալների: Միայն այդ հոգու առկայութիւնն է, որ կարող է ներշնչել մարդկանց, տանել նրանց վերափոխման հաւատքի ճանապարհով, տալ ապրելու եւ խիզախելու բարոյական հիմք, դարձնել նրանց ընդմիշտ սովորողներ, ստեղծողներ, դէպի նորն ու անբացայայտը գնալու առաջամարտիկներ:

Ամբողջական տեքստ