Ելակ ուտելը բերվեց առաջին պլան, հայրենիքը մղվեց երկրորդ պլան․ Միքայել Աջապահյան

  • 21/09/2022
  • Հայկա Ալոյան

hraparak.am

Պարզվեց` երեսնամյա մեր պետականությունը շատ փխրուն է, «Հրապարակի» հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նրա կարծիքով` ստեղծված իրավիճակում մեղավորները միայն մենք ենք՝ Հայաստանի հասարակությունն ու պետական գործիչները։ Եւ մեր թերություններից մեկն էլ դա է՝ դրսում մեղավորներ փնտրելը, դրա համար էլ այս օրհասական վիճակում ենք։ Բացի այդ, հայ հասարակությունն ու պետական գործիչները չեն գիտակցում, որ մենք ու միայն մենք ենք մեղավոր այս հարցում և ոչ թե ռուսը, ամերիկացին։ Դե թուրքն էլ մեղավոր ու մեղավոր է։

«Միշտ էլ մեղավոր ենք միայն մենք։ Այն, որ թուրքը հարձակվում է՝ թուրքը չի մեղավորը՝ մենք ենք մեղավոր»,-ասաց Սրբազանը։ Խոսելով հասարակության շրջանում բևեռացումից, մեր զրուցակիցն ասաց, որ եկեղեցին, որպես այդպիսին, միշտ է եղել հայ ժողովրդի միավորման գրավականը։ Այն միշտ եղել է և հիմա էլ պատրաստ է ավելին անել, բայց այդ ցանկությունը պետք է լինի նաև հայ հասարակության շրջանում։
«Ցավոք, այսօր հայ հասարակությունը այն տրամադրությունն է ցույց տալիս մեծամասամբ, որ հայ եկեղեցին իր տեղում մնա արդեն բավական է, այսինքն` չխառնվի այս գործին։ Հիմա հայ եկեղեցին խառնվում է այնքանով` որքանով․․․ես լուռ չեմ մնում, և կան ուրիշ սրբազաններ էլ, որ լուռ չեն մնում, Մայր Աթոռն իր տեսակետը արտահայտում է»,-ասաց Աջապահյանը։

Ամբողջական տեքստ