Եկեղեցին Աստծո տունն է և բաց է բոլորի համար` պատրաստ օրհնելու ցանկացած համազգային բարի նախաձեռնություն. ՀԱՍԵ Արցախի թեմ

  • 03/06/2023

iravunk.com

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը հայտարարություններ տարածել` թյուր և անհարկի շահարկումներ համարելով հունիսի 1-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներքնասրահում տեղի ունեցած «Արցախի զարգացման և անվտանգության ճակատ» հանրային շարժման հիմնադիր համաժողովի վերաբերյալ շրջանառվող կարծիքները։

«Իրապես Եկեղեցին քաղաքական հարթակ չէ և չի կարող սպասարկել որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի շահերը, բայց սրան զուգահեռ, Եկեղեցին ընդառաջ է գնում ցանկացած համազգային և հայրենանպաստ նախաձեռնության` լինեն դրանք անհատների, քաղաքական դերակատարների և թե՛ կուսակցությունների կողմից: Օրինակ, Արցախի թեմը մշտապես մասնակցում և առաջնորդում է Հայ Հեղափոխական Դաշնակցության կազմակերպած ապրիլի 24-ի ջահերով երթը, որովհետև դա համազգային միջոցառում է, և դրանով Եկեղեցին չի դառնում կուսակցական: Վերջերս վերոնշյալ շարժման անդամների կողմից կազմակերպվել է նաև ստորագրահավաք` «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով, որին միացել են մեր Եկեղեցու բոլոր թեմերը, ավելի քան 400.000 հայորդիներ և սա նորից դուրս է նեղկուսակցական միջոցառում լինելուց:

Ամբողջական տեքստ