«Եկեղեցին շահութաբեր գործունեություն չի իրականացնում, հետևաբար՝ ճիշտ չի լինի, որպեսզի եկեղեցին առանձին կերպով մասնակցի հիմնադրամի դրամահավաքին». Գարեգին Բ

  • 25/05/2018

168.am

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Հայաստան Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ նախագահ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը:

Նիստին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, հոգաբարձուների խորհրդի անդամները՝ Հայաստանից և Սփյուռքից:

Նիստի ընթացքում, օրակարգի համաձայն՝ ներկայացվեց վերստուգիչ հանձնաժողովի և «Գրանթ Թորնթոն» աուդիտորական կազմակերպության եզրակացությունը, որի ընթացքում զեկուցող վերստուգիչ հանձնաժողովի անդամ Արա Ասլանը, ի թիվս մի շարք դիտարկումների, առաջարկություն հնչեցրեց այսուհետ Հայաստան Համահայկական հիմնադրամի ընթացքում պարտադիր և առանձին նվիրատվություն սահմանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անունից, որը, ըստ վերջինիս առաջարկի՝ կկազմի տարեկան 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Ամբողջական տեքստ