Մինսկի խումբը մեզ ասում էր՝ ինքնորոշման իրավունքը ունեք, Ադրբեջանին էլ ասում էր՝ ձեր տարածքային ամբողջականության իրավունքը ունեք, վերջը ումն էր իրավունքը, այդպես էլ մնաց: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ հավաքի ժամանակ իր ելույթում նշեց Տեր Նաթան արքեպսիկոպոս Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ միշտ վախ է ունեցել, որ կկորցնենք մեր ձեռք բերած տարածքները, բայց չի կարծել, որ այսպես կլինի. «Կորցնելու վախը ավելի մեծացավ, երբ եկավ մի ժամանակ, երբ տեսա, որ Ավարայրը չի ավարտվել: մենք չէինք մտածում, որ Ավարայրը պետք է շարունակվի երկրի ներսում: Բոլշեւիկյան շրջանից հետո Եկեղեցու նկատմամբ նման վերաբերմեւնքներ դժվար թե եղած լինեին: Բայց այդ կազմակերպված գործողությունները եկեղեցու դեմ չէին, այլ հայի անկոտրում ոգու դեմ էր, որն անհնար էր գերեվարել: Սրա պատճառները ոչ միայն ներքին են, այլ արտաքին»,-ասաց արքեպիսկոպոսը: