Հայֆայի քաղաքային խորհրդի՝ հայ ժողովրդի ցեղասպանությունը ճանաչելու որոշումը կարող է լուրջ փորձություն լինել իսրայելա-թուրքական հարաբերությունների համար, որոնք կարգավորվել են 2022 թվականին։ Ինչպես հայտնի է դարձել Ynet-ին երկուշաբթի ՝ մարտի 13-ին, Թուրքիայի դեսպանը դիմել է Իսրայելի կառավարությանը՝ պահանջելով կանխել Հայֆայում Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ստեղծումը։ Եթե պաշտոնական Երուսաղեմը հրաժարվի կատարել այս պահանջը, ապա Անկարայի հետ հարաբերությունների բարելավումը կարող է դադարեցվել։
Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարի նամակը հասցեագրված է եղել Իսրայելի մշակույթի եւ սպորտի նախարար Միկի Զոարին, որը ձեռնպահ է մնացել պատասխանից եւ դիվանագետի դիմումն ուղարկել է ԱԳՆ։ Իսրայելի ԱԳՆ ղեկավարությունը հուշահամալիրի հարցով խորհրդակցություններ է անցկացրել։