Ժողովուրդ, ոտքի՛ ելեք, սրբենք մաքրենք մեր դավաճաններին ու հողատուներին

  • 11/08/2023
  • Սոնա Ադամյան

hraparak.am

Հարցազրույց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ

-Տեր Հովհաննես, օրեր առաջ Արցախի նախագահը հայտարարեց, որ իրավիճակն Արցախում վաղուց արդեն անցել է հումանիտար աղետ հասկացողության սահմանը եւ Արցախը դարձել է մի մեծ համակենտրոնացման ճամբար, որտեղ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանություն։ Սա դատավճռի պես է հնչում, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակն Արցախում, ի՞նչ ճանապարհներ կան հաղթահարելու ստեղծված իրավիճակը:

-Նախեւառաջ, ես տեսնում եմ մեր հայ ժողովրդի անտարբեր լինելն այս իրավիճակի նկատմամբ, սկսած Հայաստանից, նրա իշխանություններից ու սփյուռքից: Այսօր մենք բոլորս դարձել ենք հռետորներ, միայն խոսում ենք, իսկ բեմահարթակներից այնպիսի ճառեր ենք ասում, կարծես երկնքից ենք իջել, բայց ես տեսնում եմ, որ ազգովի պետք է ապաշխարհենք, ուրիշ ճար չունենք, մեղքի մեջ ենք: Մեր Վեհափառ Հայրապետի օրհնությամբ պետք է ապաշխարհենք ու մաքրվենք: Մինչդեռ եկեղեցուն դեմ ելանք, քրիստոնյան քրիստոնյային, որ մեռոն ունի ճակատին, ասում է` թուրք եւ այդ քրիստոնյան ընդունում է դա ուրախությամբ: Դա մահացու մեղք է եւ մեր ժողովրդի մեջ շատ- շատ են մարդիկ, որոնք ունեն անդուռ բերաններ ու անսանձ լեզուներ: Պետք է փակենք այդ բերանները եւ սանձենք այդ լեզուները: Ամեն մարդ կարողանում է վարկաբեկել մեր հավատքը, մեր հոգեւոր հայրերին, հոգեւոր առաջնորդին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, բայց խոսքը որտեղի՞ց է գալիս` լեզվից, հոգուց: Մենք ահավոր մեղքերի մեջ ենք, մինչեւ չապաշխարհենք, չմաքրվենք, չմիանանք, այս ամենն ավելի վատ հետեւանքների կհանգեցնի:

Ամբողջական տեքստ