Ինչո՞ւ է Արշակ սրբազանը հարվածել ակտիվիստին

  • 15/09/2018
  • Կորյուն Սիմոնյան

hraparak.am

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ինչպես է հարվածում քաղաքացի Էդգար Ումբրեյանին, ով շարժման անդամներից է։ Շարժման ֆեյսբուքյան էջում դեպքը մեկնաբանվում է այսպես․

««Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման նախաձեռնողներն այսօր Հաղարծնի վանքի տարածքում էին՝ այնտեղ ժամանած Գարեգին Բ չկաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Խմբի բարեպաշտ տղաներից Էդգար Ումբրեյանը մոտենում է դիվանապետ Արշակ չեպիսկոպոսին և հարցնում, թե ինչու՛ հրահանգեց թմրանյութ (պլան) գցել տղաներից մեկի պայուսակում։ Ի պատասխան Արշակը, բռունցքով հարվածում է Էդգարի ծնոտին։ Ուժգին հարվածից շուրջ 10 րոպե բերանից արյունահոսում էր՝ վտանգելով առողջությանը։ Կատարվածը դատապարտելի ՖԻԶԻԿԱԿԱՆ բռնություն է և ԱՆՀԱՐԻՐ հայ հոգևորականի կերպարին»։

Ամբողջական տեքստ