Իշխանություններին կոչ ենք անում վերջ դնել արկածախնդրություններին և դաշնակից պետությունների հետ հարաբերություններում հանդես բերել զգոնություն․ Մայր Աթոռ

  • 05/10/2023

a1plus.am

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց հավաք, որի ընթացքին քննարկվեցին Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով Արցախի հայաթափման և Հայաստանի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հետ առնչված հիմնախնդիրները:

Այդ մասին հայտնում են Մայր Աթոռից։

Քննարկումների արդյունքում ընդունվեց հետևյալ հայտարարությունը.

«Արցախում Ադրբեջանի չդադարող ցեղասպան գործողությունների հետևանքով վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, Արցախի հայության բռնի տեղահանությունը նոր ցավով և տագնապի ծանր զգացումներով է համակել մեր ժողովրդին: Սեփական ինքնության համար պայքարող Արցախի հայության դեմ իրականացված հրեշավոր ոճրագործությունները իրական պատկերն են Ադրբեջանի հակահայկական պետական քաղաքականության:

Ամբողջական տեքստ