Խաչապաշտից մինչև խաչուրաց․ ինչպիսի «թռիչք». Արարատ քահանա Պողոսյանը՝ Փաշինյանի մասին

  • 19/06/2024

news.am

Թե ինչ խորհրդաբանություն և նշանակություն ունեն խաչքարը հայ ժողովրդի և խաչը քրիստոնյա մարդկության պատմության մեջ, ոմանց, մասնավորապես իշխանությանը, ինչպես երեկ փաստվեց, պետք է նորից ու կրկին բացատրել՝ չնայած նրան, որ հայ և օտար մատենագրության մեջ առկա են հարցին նվիրված բազմաթիվ մեկնություններ, ներբողներ, ճառեր, աղոթքներ և այլն, և դրանք առնվազն ընթերցողը կամ լսողը պետք է որ հասկանար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արարատ քահանա Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն նախքան մեկնությանս անցնելը բնաբանային կարգով հիշատակեմ Նժդեհի իմաստնագույն խոսքը․ «Քրիստոնյան նա՛ չէ, ով քրիստոնեական վարդապետության տարերքը սխալ է հասկացել, ընկել նախապաշարումների ցանցի մեջ և տկարացել կորչելու աստիճան, այլ նա, ում մեջ մի քիչ քրիստոսություն կա, մի կայծ ամենահզոր աստվածամարդու հոգուց»:

Ամբողջական տեքստ