Կես միլիոնից ավելի կյանք. ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

  • 07/08/2021

armeniasputnik.am

Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության զոհ դարձան ոչ միայն հայերը, այլև հույները, ասորիներն ու եզդիները։

Այսօր ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հիշատակի օրվա կապակցությամբ մի շարք տեղեկություններ ու փաստեր է հրապարակել։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության զոհ դարձան ոչ միայն հայերը, այլ կայսրության քրիստոնյա մյուս փոքրամասնությունները՝ հույները, ասորիները, ինչպես նաև եզդիները:
«Ասորիների կոտորածներն ու տեղահանությունները, որոնք հիմնականում տեղի ունեցան 1915 թ․հունիս-հոկտեմբեր ամիսներին, տարբեր հաշվարկներով խլեցին 500 -750 հազար մարդու կյանք»,- նշված է հրապարակման մեջ։

Ամբողջական տեքստ