Մինչ ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը հպարտորեն նշում էր, որ «Կյանքի խոսքից» է, եւ այն մնաց անարձագանք հանրության լայն շրջանակների կողմից, իսկ իրադարձությունները թեժացան Հայ Առաքելական եկեղեցու շուրջ: Նախորդ շաբաթ հակաեկեղեցական հայտնի շարժման անդամները կրկին փորձեցին խաթարել համայն հայության հոգեւոր կենտրոնի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անդորրն ու աղոթական միջավայրը` իմաստավորելով իրենց ներկայությունը Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով ու սադրիչ գործողություններով: Դրան հաջորդեց նաեւ այն, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, երբ ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց ձորի թեմ), նույն նախաձեռնության անդամների կողմից արգելափակվեց նրա տեղաշարժը: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին` «Իրավունքը» զրուցեց «Կոռուպցիայի հակազդման ասոցացիա» ՀԿ ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ հետ: