Մահվան ստվերում ենք ապրում, մի ժողովուրդ ընթանում է կարծես անգլուխ. Բագրատ Սրբազանի քարոզից

  • 06/01/2022

hraparak.am

«Տավուշի թեմը» ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի Ճրագալույցի քարոզից հատված։

«Սուրբ ծննդյան Ճրագալույցի քարոզ

«Խավարի եւ մահվան ստվերների մեջ ընթացող ժողովուրդ, որ ձգտում է լույսին:

Սուրբ Ծննդյանը ամեն մարդու ձգտումի պատգամն է խաղաղության պատգամը, բայց այն չի կարող լինել լղոզված, առանց զոհաբերության, չի կարող լինել վերջում հաղթանակ չունեցող խաղաղության պատգամ։ Հիսուս մեզ այդ խաղաղությունը բերել է սրով, խաչով եւ տառապանքով։

Ընդունենք կամ չընդունենք, մենք այսօր ապրում ենք խավարի տիրույթում, մահվան ստվերում ենք ապրում, մի ժողովուրդ ընթանում է կարծես անգլուխ՝ անորոշ ճանապարհներով՝ փորձելով ինքն իր համար ճանապարհներ գտնել։

Ամբողջական տեքստ