Մայր Աթոռը նման հայտարարություն չի արել

  • 23/02/2022
  • Հայկ Գևորգյան

hraparak.am

Մենք գրել էինք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է մրցույթ Հայաստանի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: «Իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար»: Ծառուկյանի այս գաղափարը սկզբնական շրջանում, կարծես, եկեղեցուն այնքան էլ դուր չէր եկել: Ավելին` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի արձան կառուցելու գաղափարին նշել էր, որ արձանները մեր եկեղեցու ավանդույթին հարիր չեն: «Մայր Աթոռը կքննարկի այդ հարցը, և հաղորդագրություն կտարածենք», – նշել էր Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Ամբողջական տեքստ