Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը

  • 28/08/2023

news.am

Օգոստոսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով ժողովականներին:

Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում եւ Արցախում ստեղծված կացության, Սրբալույս մյուռոնի օրհնության, եպիսկոպոսական ձեռնադրության եւ Մայր Տաճարի վերանորոգման ընթացքին առնչվող հարցեր։

Ամբողջական տեքստ