Հարցազրույց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ
– Սրբազան, նախօրեին հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 30 կետից բաղկացած հայտարարությունը, որտեղ նշված է նաեւ, որ Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի կրոնական գործիչների միջեւ շփումները, որոնք նպաստում են երկու երկրների ժողովուրդների միջեւ «կամուրջների կառուցմանը», պետք է շարունակվեն: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ ներկայիս իշխանություններն ուզում են եկեղեցին որպես գործիք օգտագործել՝ իրենց խաղաղության դարաշրջանը բացելու համար։
– Իշխանությունը ոչ մի անգամ էլ չի կարող եկեղեցին օգտագործել․․․, բայց խաղաղությունը եկեղեցու առաքելությունն է, եւ կրոնական առաջնորդների հանդիպումները սկսվել են դեռ Սովետական Միության ժամանակներից՝ Վազգեն Վեհափառի օրոք, եւ կշարունակվեն։