Ցանկացած եկեղեցու հիմքն Ավետարանն է եւ եկեղեցին չի կարող դեմ գնալ Ավետարանական սկզբունքներին եւ իր բարոյաէթիկական նորմերին, եթե իշխանությունը դրանք խախտում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը անդրադառնալով Փաշինյանի նախօրեին արված աղմկահարույց հայտարարությանը, որ Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն լավ չեն հարաբերությունները Աստծո հետ:
«Մանիպուլյացիաները հասան Ավետարան
Նախ պարզաբանենք, որ Նոր Կտակարանը նրանով են տարբերվում Ղուրանից, որ այն Աստծո խոսքը չէ։ Իսլամում համարվում է, որ Ղուրանն Ալլահն է տվել Մուհամմադին, ով ընդամենն այն փոխանցել է մարդկանց։
Քրիստոնեության մեջ նման պնդում չկա, Ավետարանը մարդիկ են գրել։
Երկրորդ, Նոր կտակարանում կան խոսքեր, որոնք Հիսուսին են վերագրվում, սակայն իշխանության մասին խոսքերը պատկանում են Պողոս առաքյալին, կամ առաքյալներին համարժեք անձին, որովհետեւ Պողոսը Հիսուսի աշակերտը չի եղել եւ նրա թղթերը հեղինակային են’ Պողոսինն են։
Գանք Հռոմեցոց թղթին, որտեղ Պոցոս առաքյալն ասում է. ”
Գլուխ 13
ՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ
Ամէն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակի նրան. քանզի չկայ իշխանութիւն, որ Աստծուց չլինի. եւ եղած իշխանութիւնները Աստծուց են կարգուած:
Հետեւաբար, ով հակառակում է իշխանութեանը, Աստծու հրամանին է հակառակում. եւ նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում.
քանի որ իշխանաւորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի”: