Մարդահամարի ծրագիրը հաստատվեց. կրոնական պատկանելության հարցերն ավելացել են

  • 28/07/2022

armeniasputnik.am

Մարդահամարը կանցկացվի 2022-ի հոկտեմբերի 13-ից 22-ը։

ՀՀ կառավարությունը հաստատեց 2022 թվականի մարդահամարի ծրագիրը (հարցաշարը)։
Համաձայն այդ հարցաշարի, ինչպես նախկինում, այժմ էլ անձը պետք է նշի իր բնակության վայրը, հասցեն, անհատական տվյալները, ծննդավայրը, ազգությունը, թե ինչ լեզուների է տիրապետում, գոյության միջոցի հիմնական աղբյուրը, կրթական մակարդակը, անձի աշխատավայրը, կրոնական պատկանելությունը և այլն։
2011 թվականի համեմատ հարցերի տարբերակներն ավելացել են։ Օրինակ` կրոնական պատկանելությանը վերաբերող կետում փոփոխություններ են կատարվել։ Նախկինում տարբերակներից էր միայն Հայ առաքելականը, կաթոլիկը, ուղղափառըշարֆադինականը (եզդիների կրոնն է), ավետարանականը, Եհովայի վկաները, մոլոկանները։ Այժմ ցուցակում ներառված են նաև բողոքական, բորմոն, հուդայական, Կրիշնա գիտակցության կամ Հարե կրիշնա, ինչպես նաև տրանսցենդետալ մեդիտացիա։

Ամբողջական տեքստ