Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 4 մլն դոլար է հատկացրել Բուրջ Համուդում տների շինարարությանը

  • 12/09/2021

hraparak.am

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտնում է․

«Այս առաւօտ՝ Շաբաթ, 11 Սեպտեմբեր 2021-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը ընդունեց Պուրճ Համուտի քաղաքապետութեան խորհուրդի անդամները, գլխաւորութեան քաղաքապետ Մարտիկ Պօղոսեանի: Անոնք եկած էին Վեհափառ Հայրապետին մօտ քաղաքապետութեան ու շրջանի ժողովուրդին անունով իրենց ջերմ շնորհակալութիւնը յայտնելու՝ Կաթողիկոսարանին կողմէ քաղաքապետութեան ձեռնարկած ժողովրդային տուներու շինարարական ծրագիրին չորս միլիոն տոլար յատկացնելու առիթով:

Քաղաքապետութեան կողմէ խօսք առնելով քաղաքապետ Մարտիկ Պօղոսեան՝ ըսաւ. «Պուրճ Համուտի քաղաքապետական խորհուրդի անունով կը դիմենք Ձեզի, արտայայտելու մեր շնորհակալութիւնն ու բարձր գնահատանքը՝ Ձեր ցուցաբերած հայրական գուրգուրանքին ու հոգածութեան:

Ամբողջական տեքստ