Մենք ամաչում ենք, որ ունենք բռնապետական հոգեւոր իշխանություն. Կարեն Պետրոսյան

  • 16/07/2018
  • Նիկոլայ Ավետիսյան

armtimes.com

Արդեն տեւական ժամանակ է՝ ստեղծվել է «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնությունը՝ ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի: Նախաձեռնությունը մի քանի անգամ բողոքի ցույցեր է կազմակերպել: Ուրբաթ օրը նախաձեռնության կազմակերպած հերթական ցույցի ժամանակ քահանաների հետ կրկին անգամ վիճաբանություն է եղել: Իսկ շաբաթ օրը նախաձեռնությունը փակել էր կաթողիկոսի ավտոմեքենայի ճանապարհը: ՀԺ-ն զրուցեց «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանի հետ՝ պարզելու համար նախաձեռնության հիմնական պահանջները եւ նպատակները: Ի դեպ, Կարեն Պետրոսյանը հանդիսանում է նաեւ «Կոմպաս» ՀԿ-ի ձեռներեցության պատասխանատուն, ինչպես նաեւ վերջերս դարձել է Գյումրու ԵՊՏՀ մասնաճյուղի տնօրենը:

– Պարոն Պետրոսյան, ուրբաթ առավոտյան հերթական անգամ ցույց էիք կազմակերպել՝ ընդդեմ Գարեգին Բ-ի, իսկ շաբաթ օրը փակել էիք նրա ավտոմեքենայի ճանապարհը, մանրամասներ կներկայացնե՞ք, թե ինչ եղավ:

– Ամբողջ հարցն այն է, որ Մայր Աթոռը՝ ի դեմս Գարեգին Գեղարդագողի եւ իր կլանի, սկսեցին ստեր եւ կեղծիքներ տարածել ամբողջ էլեկտրոնային հարթակում` ԶԼՄ-ների միջոցով, եւ մենք արդեն առավել քան վստահ ենք, որ իրենք նաեւ տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ են որոշ ԶԼՄ-ների հետ, նամանավանդ հին իշխանության հայտնի ԶԼՄ-ների տիրակալների հետ:

Ամբողջական տեքստ