Մեր ժողովուրդը կանգնած է նոր կորուստների վտանգների առջև

  • 10/10/2022

hraparak.am

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է գտնվել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 92-րդ համագումարի պաշտոնական մասի բացման արարողությանը, որի ընթացքում իր օրհնությունն ու պատգամն է բերել համագումարի մասնակիցներին, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: Իր խոսքում նա ասել է.

«Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության,

Մեծարգո նախագահ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության,

Սիրելի ներկաներ,

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 92-րդ համագումարի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն են քբերում ձեզ ամենքիդ:

Այսօր վերստին անդրադառնում ենք Միության ազգաշահ ու եկեղեցանվեր գործունեությանը։ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը ավելի քան իր 100-ամյա գործունեությամբ մնայուն հետք է թողել մեր ժողովրդի նորագույն շրջանի պատմության մեջ: Աշխարհի տարբեր երկրներում հաստատված կառույցներով Բարեգործականը նախանձախնդրորեն ծառայել է աշխարհասփյուռ մերժ ողովրդին՝ կարևոր նպաստ բերելով ազգիս զավակների կրթության, ինքնության ճանաչման, հայրենասիրական ոգու զորացման, ազգային և հայրենական կյանքի առաջընթացի ու բարօրության համար։

Ամբողջական տեքստ