Նշվել է Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի ընտրության և օծման 26-րդ տարեդարձը

  • 27/06/2021

hraparak.am

Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում մատուցված սուրբ և անմահ պատարագի ընթացքում հանդիսավորապես նշվել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Նորին Սուրբ օծություն Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կաթողիկոսական ընտրության և օծման 26-րդ տարեդարձը, Հայրապետական հատուկ մաղթանքով։ Այս մասին տեղեկացրին Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանից։

«Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ Սարգիս եկեղեցում այս առիթով հանդիսաւոր սուրբ պատարագ մատոյց և իր պատգամը տւեց Գերշ. Տ. Գրիգոր Ս. Արք. Չիֆթճեան, առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի։

Տէրունական աղօթքից՝ «Հայր Մեր»-ից առաջ, նախագահութեամբ պատարագիչ առաջնորդ Սրբազան հօր, խորանի բեմում կատարւեց «Մաղթանք Հայրապետական»-ի արարողութիւնը: «Ուրախ լեր» շարականից յետոյ, որն կատարւեց Կոմիտաս երգչախմբի միջոցով, խմբավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի, Քարմէն Աբրահամեան ընթերցեց Պօղոս Առաքեալի նամակը: Խորանին սպասարկում էր Վարդան Սրկ. Տէր Մարտիրոսեանը, իսկ մոմակրութիւնը կատարում էին Էմելիա Աբրահամեանն ու Սելինա Ազիզեանը: Առաջնորդ Սրբազան հայրը աղօթքների և աւետարանական հատւածի ընթերցումը կատարեց և ապա տւեց իր պատգամը:

Ամբողջական տեքստ