Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը անդրադարձել է ընդդիմության կողմից կազմակերպած բողոքի ցույցերին և անհնազանդության ակցիաներին։
«Նրանց անցյալում սպասարկող որոշ ուժային կառույցներ շարունակում են իրենց գործունեությունը, անօրինական ձևով հարստություն ձեռք բերված որոշ ճարպիկներ փորձում են է՛լ ավելի հարստություն ունենալ։ Գործարար աշխարհին պատկանող մեքենաներ են դուրս գալիս ու փողոց են փակում, փոխարենը մարդկանց սպասարկեն ու ճանապարհները սարքեն»,- ասել է նա։
Արձագանքելով Վիգեն Խաչատրյանի ելույթին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ իշխանությունը ևս իր մեղքը ունի այդ հարցում։