Պատգամավորներն անհարգալի՞ց էին Վեհափառի հանդեպ

  • 03/08/2021
  • Սերոբ Մարության

hraparak.am

«Հայաստան» դաշինքի ֆրակցիայի երեկվա պահվածքը խորհրդարանում որոշ տարակույսների տեղիք տվեց, հատկապես նրանց մոտ, ովքեր այդ դաշինքին ձայն էին տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը այնտեղ հաշվի առնելով եւ ոչ թե, օրինակ, սիմվոլիկ շապիկը սպիտակ շապիկի փոխած Արմեն Գեւորգյանին, ԱԺ փոխնախագահ դառնալու հեռանկարից «աստղային գլխապտույտ» ունեցող Իշխան Սաղաթելյանին կամ գործուղումների սիրահար Արմեն Ռուստամյանին եւ այլն։

Հատկապես չընկալվեց այն դրվագը, երբ պատգամավորների երդման արարողության ժամանակ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ոտքի կանգնեց, հանրապետության նախագահը ոտքի կանգնեց, Վեհափառը նշան արեց, որ բոլորը ոտքի կանգնեն, սակայն ոտքի կանգնեց միայն «ՔՊ»-ն ու «Պատիվ ունեմը», բացառությամբ ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի, իսկ «Հայաստանից» մի քանի հոգի՝ Արմեն Չարչյանը, Արթուր Ղազինյանը, Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, մինչդեռ մեծամասնությունը մնաց նստած տեղերում։ Դեռ մի կողմ թողնենք, որ դա անհարգալից վերաբերմունք է պետական արարողակարգի հանդեպ, սակայն անհարգալից վերաբերմունք է նաեւ Գարեգին Բ-ի հանդեպ։

Գուցե «Հայաստան» դաշինքում ավելի կնախընտրեին, որ Գարեգին Բ-ի փոխարեն Արամ Ա-ն լիներ նստած նախագահությունում, որպես ավելի հարազատ, կամ «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ հովանու ներքո գործող կաթողիկոսական Աթոռի գահակալ։

Ամբողջական տեքստ