«Պետության լռությունը այս ամենում անհասկանալի է». Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ

  • 08/07/2018

iravunk.com

«Սիրելինե՛ր, պետության լռությունը այս ամենում անհասկանալի է: Եկեղեցին պետությունից բաժանված է, հասկացանք: Սակայն, սա Հայ Եկեղեցու մասին է, որը թե՛ իր միջազգային կապերով եւ թե՛ սփյուռքում ունեցած ազդեցությամբ մեր պետականության կողքին է եղել դարեր շարունակ: Հայ Եկեղեցին հզոր կառույց է, նրա հետ խաղ անել չի՛ կարելի», – այս մասին գրել է Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ՀՈՎԱԿԻՄ եպիսկոպոս ՄԱՆՈՒԿՅԱՆԸ եւ ընդգծել. «Մի՞թե կարելի թույլ տալ, որ այսպիսի ծաղրի ու սրբապղծության ենթարկվենք: Ես իրավաբան չեմ, սակայն գիտեմ, թե՛ խոսքի եւ թե՛ հավաքների ազատությունը սահմանափակվում է այնտեղ, ուր սկսվում են այլոց ազատությունները: Խոսքի ազատությունը չի նշանակում ստի, ապատեղակտվության ազատություն: Քանի դեռ ուշ չէ եւ հավատացյալները ոտքի չեն կանգնել, խնդրում եմ՝ մաքրել մայրավանքի տարածքը: Ես սա գրում եմ կոնկրետ մի քանի տասնյակ հավատացյալների խնդրանքով»:

Ամբողջական տեքստ