Միտրոպոլիտ Լեոնիդը հիշեցրել է, որ Մոսկվայում բազմիցս եռակողմ հանդիպումներ են անցկացվել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի և Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության նախագահ շեյխ–ուլ–իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի մասնակցությամբ։
Ղարաբաղում խաղաղության գործընթացն անավարտ է, Ռուս ուղղափառ եկեղեցին հնարավոր խաղաղապահ ջանքեր է գործադրում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է թեմի ղեկավար միտրոպոլիտ Լեոնիդ Կլինսկին (Գորբաչյով)։
Մարտին նա առաջին անգամ Հայաստան է այցելել թեմի ղեկավարի կարգավիճակում։ Երկրում միտրոպոլիտը հանդիպումներ է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, ինչպես նաև պատարագ մատուցել Երևանի եկեղեցիներից մեկում։
«Իրավիճակն այդ ուղղությամբ հեռու է կատարյալ լինելուց, սակայն Ռուս ուղղափառ եկեղեցին խաղաղապահ գործընթացին ուղղված միջոցներ է ձեռնարկում և ջանքեր է գործադրում», – նշել է միտրոպոլիտ Լեոնիդը։