Ավելի քան 1 շաբաթ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման բողոքի գործողությունները եւ հատկապես կիրակի օրը՝ հունիսի 10-ին Երեւանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին պատմող հրապարակումներ են հայտնվել ադրբեջանական եւ ռուսական մամուլում։ Բողոքի գործողությունների մասին հրապարակումներ կան ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքում, որը ինչպես հայտնի է, Ալիեւի վարչակարգի քարոզչամեքենայի ազդեցիկ գործիքներից է։