Ռուս Ուղղափառ եկեղեցու «ԱԳ նախարարը» շնորհավորել է Արամ Ա-ին

  • 09/05/2022

hraparak.am

Ռուս Ուղղափառ եկեղեցու Արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւը շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական երկրորդ Աթոռի գահակալ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին՝ ծննդյան 75-ամյակի առիթով։ Միտրոպոլիտ Իլարիոնը բարձր է գնահատել Արամ Ա-ի ներդրած ջանքերը լիբանանահայության կյանքում, միջքրիստոնեական-միջհարանվանական եւ միջկրոնական երկխոսության ոլորտներում եւ Մերձավոր Արեւելքում քրիստոնեական ներկայության պահպանման գործում ունեցած ավանդը։ Հատուկ ընդգծվել է նաեւ Կիլիկյան Աթոռի եւ Մոսկվայի պատրիարքության միջեւ եղբայրական բարի հարաբերությունների առկայությունը, որում նշվել է Արամ Ա-ի ունեցած դերակատարությունը։