Սա եկեղեցու շարժումը չի, Բագրատ սրբազանի շարժումն է. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

  • 12/06/2024
  • Հայկա Ալոյան

hraparak.am

Բագրատ սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այժմ օրակարգ է թելադրում ու ստիպում է ոչ միայն ՀՀ ներկա իշխանություններին, այլև Ադրբեջանի իշխանություններին ուշիուշով հետևել Բագրատ սրբազանի հայտարարություններին ու քայլերին։

Հասարակական տարբեր շրջանակներում վերջերս ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցին չի սատարում Բագրատ սրբազանին և փաստացի պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է նրա ուսերին։

Այս քննարկումների վերաբերյալ «Հրապարակը» կարճ զրույց ունեցավ Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

– Շատերը մատնանշում են այն հանգամանքը, որ հանրահավաքների ժամանակ Բագրատ սրբազանի կողքին չեն տեսնում մյուս թեմերի առաջնորդներին, չեն գալիս, չեն աջակցում: Արդյո՞ք դա նշանակում է, որ եկեղեցին աջակցության հարցում որոշակի հետքայլ է արել։

– Ոչ հետքայլ է արել, ոչ էլ ընդառաջ քայլ է արել։ Ոնց կա՝ դա է, ինչ հետքայլ։

Ամբողջական տեքստ