Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում դասավանդվելու թեմային՝ նշելով, որ խոսքն այդ առարկան ընդհանրապես չդասավանդելու մասին չէ և պետք չէ դրանից սենսացիան սարքել։
«Այն ինֆորմացիան, որ հայտնվել է մամուլում, եղել է իմ տեղակալի հարցազրույցի արդյունքում, որտեղ նա ասել է, որ մշակվում են շափորոշիչներ, առարկայացանկեր և յուրաքանչյուր առարկայի առանձին գոյության արդյունավետությունն ու նպատակներն են քննարկվում և թե ինչ ենք ուզում արդյունքում ստանալ»,– ասաց նա: