«Սփյուռքում լեզվի հետ միասին կարևոր է նաև հայկական ոգին պահելը». Տ. Նարեկ եպս. Բերբերյան

  • 14/07/2017

armchurch.info

Armchurch.info-ն Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդի հետ զրուցել է թեմական կյանքի, դրա խնդիրների մասին:

-Սրբազան, պատմեք, խնդրում եմ, ի՞նչ ծրագրեր են իրականացվում` համայնք-եկեղեցի կապը զորացնելու համար:

-Կազմակերպում ենք Սուրբ Գրքի սերտողություններ, տարվա ընթացքում 10-15 դասախոսություն անձամբ ես եմ կարդում: Քրիստոնեական-դաստիարակչական տարաբնույթ այլ ծրագրեր ևս կան: Օրինակ, վերջերս անդրադարձանք Սուրբ խորհուրդներին, նաև 6-շաբաթյա ծրագիր էինք կազմակերպել Հայ եկեղեցու տոների մասին:

Ունենք նաև հայոց լեզվի դասընթացներ: Դժբախտաբար, մասնակիցների թիվն այդքան էլ մեծ չէ. առայժմ 25 հոգի են, բայց սպասելիքներ ունենք, որ ժամանակի ընթացքում նրանց թիվը կշատանա:

Ամբողջական տեքստ