Գանձախույզերի կողմից կողոպտման եւ ավիրման ենթարկվող` Վանի ներկայիս Մուրադիյե գավառում գտնվող պատմական Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու պատերը քանդված են, իսկ ներսում մեծ խորությամբ փոսեր են բացված:
Ինչպես տեղեկանում ենք Akunq.net–ից, 1915 թ. Հայոց ցեղասպանությունից առաջ ակտիվ կերպով հայ համայնքին ծառայած Սուրբ Ստեփանոս եկեղեցին նաեւ նշանավոր ուխտավայր է եղել: