Պոլսո Հայոց պատրիարքն աղոթում է, որ հաղթեն դիվանագիտության խաղաղ մեթոդները։
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը բարեկամության նոր էջ կբացի թուրք-հայկական հարաբերություններում։ Նա գրառում է արել Twitter–ում։
«Թուրքիայի նախագահ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը մի տոնական նվեր էր, որը վերստին բորբոքեց պատերազմի լուրերով պատված մեր աշխարհի խաղաղության հույսերը: Ես աղոթում եմ, որ հաղթեն դիվանագիտության խաղաղ մեթոդները, ոչ թե զենքը, պատերազմներն ու մահը։ Հուսով եմ, որ այս հեռախոսազրույցը կօգնի թուրք-հայկական հազարամյա հարաբերություններում բարեկամության նոր էջ բացելուն»,– գրել է նա: