Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցապնդում է արել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին Թուրքիայի Էրզրում (Կարին) նահանգի Գեզ գյուղի հայկական Սուրբ Մինաս եկեղեցու պահպանության վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը:
Հայ պատգամավորը, հիշեցնելով, որ եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է հարձակման, մի քանի հարց է ուղղել թուրք նախարարին:
Մասնավորապես Փայլանը հետաքրքրվել է, թե ինչու պետությունը չի ձեռնարկում համապատասխան միջոցներ, եկեղեցու պահպանման առումով: