«Փաստ». Ցանկանում են դիմել Կաթողիկոսին ու Նախագահին

  • 30/09/2021

hraparak.am

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարիների ընթացքում պարբերաբար անհանգստացնող տեղեկություններ են ստացվում սփյուռքահայ տարբեր գաղթօջախներից. ժամանակ առ ժամանակ անհասկանալի պատճառաբանություններով փակվում են տեղերի հայկական կրթօջախները, որոնք աշխարհասփյուռ հայության համար մշտապես ունեցել են հայապահպանության, լեզվապահպանության կարևորագույն առաքելություն:

Դրանցից է նաև Կիպրոսի «Մելքոնյան» վարժարանը, որի ճակատագիրը շարունակում է մտահոգիչ մնալ: Տարիներ առաջ ՀԲԸՄ-ը որոշում կայացրեց փակել վարժարանը՝ որպես պատճառաբանություն նշելով, որ այն ֆինանսապես վնասաբեր է: Հետագայում տեղեկություններ տարածվեցին, որ վարժարանի հողը ցանկանում են վաճառել: Ժամանակ առ ժամանակ կիպրոսահայության ներկայացուցիչները, ինչպես նաև Սփյուռքի տարբեր կազմակերպություններ հանդես են եկել հայտարարություններով, կազմակերպել են ակցիաներ՝ կոչ անելով չվաճառել հողը և վերաբացել վարժարանը, քանզի այն իրապես մեծ ներդրում է ունեցել և այսօր էլ կարող է մեծ նշանակություն ունենալ տեղի հայ երեխաների հայեցի կրթության, հայ մնալու, հայկականը պահելու գործում:

Ամբողջական տեքստ