Փարիզում և Սարսելում Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել

  • 24/04/2023

armeniasputnik.am

Ֆրանսիացի և ֆրանսահայ պաշտոնյաները, հոգևոր կառույցների ներկայացուցիչները ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների մոտ։

Ֆրանսիայի Փարիզ և Սարսել քաղաքներում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Փարիզում հարյուրավոր ֆրանսահայեր և ֆրանսիացիներ երթով գնացել են Հաղթանակի կամարի հավերժական կրակի մոտ։ Դրանից հետո ծաղկեպսակներ են տեղադրվել, ծաղիկներ խոնարհվել։

Ամբողջական տեքստ