Քոչվորն ուզում է դառնալ տեղաբնիկ, իսկ մեզ դարձնել քոչվոր

  • 25/05/2023

hraparak.am

Հարցազրույց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ

– Սրբազան հայր, իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, խոստովանեց, որ համաձայնել է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել։ Ինչպե՞ս է ընդունվել այդ լուրն Արցախում, ի՞նչ տրամադրություններ են տիրում։

– Դուք գիտեք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Ամենայն հայոց հայրապետի եւ գերագույն հոգեւոր խորհրդի հետ միասին, հայտարարություն տարածեց, որ իրենց մտահոգությունն են հայտնում։ Մեր այսօրվա իրականությունն այն է, որ տեղի են ունենում լուրջ իրադարձություններ, եւ դրանք շատ հարցերում մեր ապրելակերպի, մեր մտածելակերպի եւ մեր քրիստոնեական արժեհամակարգի հետ ներդաշնակ չեն։ Առավել եւս, որ դա անվտանգային հարց է, Արցախի լինելիության հարցն է։ Ուստի այստեղ լուրջ մարտահրավերներ կան, եւ մենք աղոթում ենք, որ Աստված իմաստնություն տա մեր ղեկավարներին, ովքեր այդ բանակցություններն են իրականացնում, որովհետեւ իմաստնությամբ է, որ կկարողանանք հաղթահարել։ Տարածված խոսակցություն կա, որ հայը խելոք է, հայն իմաստուն է, հայը ճկուն է։ Ահա՝ եկել է պահը, որ հայն իր իմաստնությունը կիրառի ի շահ մեր անվտանգության, ի շահ մեր տարածաշրջանի։ Կարծում եմ՝ լուրջ է, իրապես լուրջ է այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր, եւ, անշուշտ, պարտության հետեւանքով է, որ մենք փոքր-ինչ անզոր ենք եւ չենք կարողանում լիարժեք ցույց տալ մեր ունակությունները՝ կլինի մարտական, դիվանագիտական թե դաշնակից գտնելու հնարավորություն, բայց մենք միշտ պիտի հիշենք, որ մեր անդավաճան դաշնակիցն Աստվածն է, եւ աղոթենք, որպեսզի կարողանան մեր առաջնորդներն իմաստնությամբ առաջնորդվեն անվտանգային բոլոր տեսակի հարցերում։ Իսկ ժողովուրդն Արցախում, անշուշտ, գիտեք, մտահոգ է, որ պատերազմից հետո հավատաց այն որոշումներին, որ խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախումբը պիտի իր առաքելության մեջ հաստատ լինի եւ խաղաղություն ապահովի տարածաշրջանում։ Դրա համար մարդիկ վերադարձան Արցախ՝ կանայք, երեխաներ։

Ամբողջական տեքստ