ՔՊ–ն առաջարկում է փակել «Շողակաթը». Շիրինյանը դա «պանիկայի մեջ» քայլեր է որակում

  • 29/10/2024

sputniknews.ru

ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանն առաջարկում է «Շողակաթը» փակել ու գումարներն ուղղել Հանրային ռադիոյի արդիականացմանը։

«Շողակաթ» հեռուստաընկերության, ինչպես նաև Հանրային ռադիոյի ֆինանսավորմամբ գործող անսամբլների լինել–չլինելու հարցը ԱԺ–ում 2025 թ. պետբյուջեի քննարկմանը բուռն բանավեճի առիթ հանդիսացավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանի միջև։
Նախ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հայտարարեց, որ Հանրային ռադիոյի բովանդակությունն իր համար անհետաքրքիր է։

«Նույնը վերաբերում է «Շողակաթ» հեռուստաալիքին, որը պետք է հոգևոր–մշակութային հաղորդումներ անի, սակայն բավական միատարր հեռուստաընկերություն է, որ ներկայացնում է միայն Հայ առաքելական եկեղեցուն»,– ասաց նա։
Վարդանյանն առաջարկում է «Շողակաթը» փակել ու գումարներն ուղղել Հանրային ռադիոյի արդիականացմանը։

Ամբողջական տեքստ